Ռուսաստանի՝ նավթի արտահանումից ստացած եկամուտն ամենացածրն է 12 տարվա ընթացքում
Ռուսաստանի՝ նավթի արտահանումից ստացվող եկամուտները այս տարվա հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ի համեմատություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, նվազել է մինչև 14.093 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Այսպես, հեռավոր երկրներ արտահանումը Ռուսաստանին բերել է 13.076 միլիարդ դոլար, իսկ ԱՊՀ երկրների տարածքներ արտահանումը՝ 1.016 միլիարդ ԱՄՆ դոլար:
Հունվար-մարտ ժամանակահատվածում արտահանումը նվազել է և կազմել 38.526 միլիոն տոննա, ինչը, 2015թ-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած, 15.9%-ով ցածր է: Դրամական արտահայտմամբ՝ այն կազմել է 9.533 միլիարդ դոլար:
Ընդհանուր առմամբ, նավթի արտահանումից ստացված գումարը ողջ վիճակագրության ամենացածր ցուցանիշն է՝ սկսած 2004թ-ից:
Իսկ ռուսական արտահանման հիմնական ապրանքի՝ «Urals» նավթի միջին գինը 2016թ-ի հունվար-փետրվար ամիսներին իջել է 42.7%-ով: