Պեսկովը պատմել է, թե ինչու Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ չի շնորհավորել Ուկրաինայի և Վրաստանի նախագահներին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ չի շնորհավորել Ուկրաինայի և Վրաստանի առաջնորդներին: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Գիտե՞ք, որ պաշտոնական մակարդակով կամ ընդհանրապես բացակայում է Ռուսաստանի և Վրաստանի ղեկավարությունների միջև երկխոսությունը: Պաշտոնական մակարդակով բացակայում է երկխոսությունը նաև Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարության միջև»,- հայտնել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք երկկողմանի հարաբերությունների բացասական գործընթացների նախաձեռնողը չի եղել:
Պեսկովը հիշեցրել է Պուտինի այն խոսքերը, որ պետական մակարդակով ճգնաժամային հարաբերությունները ոչ մի կերպ չեն ազդում ազգերի նկատմամբ բարի զգացմունքների և ավանդույթների վրա, դրա համար Պուտինի շնորհավորանքն ուղղված է եղել ժողովրդին: