Ճապոնիան ուղիներ է փնտրում Ռուսաստանի հետ բարեկամանալու նպատակով
Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն վարում է պատժամիջոցների քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ, նրանց ստրատեգիական գործընկեր Ճապոնիան փնտրում է ուղիներ Ռուսաստանի հետ ընկերությունը ամրապնդելու: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ինչպես նշվում է՝ մայիսի 6-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պաշտոնական այցով կայցելի Սոչի, որպեսզի հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դա արդեն կլինի թվով 13-րդ հանդիպումը, որը խոսում է երկկողմանի հարաբերությունների նոր փուլի մասին: