Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի հատման օրենքները ժամանակավորապես հեշտացրել են
Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի հատման օրենքները ժամանակավորապես հեշտացրել են` Զատիկի տոնին ընդառաջ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է հեշտացված ռեժիմը մտցվել է, որպեսզի մարդիկ կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմանները հարևան պետությունում: Այն կաշխատի մեկ շաբաթվա ընթացքում:
Նշվում է, որ այս ընթացքում սահմանը հատող մարդկանց թիվը աճել է երկու անգամ: