ԱՄՆ-ի կոնգրեսում նոր օրինագիծ է ընդունվել, որն ավելի է խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ի կոնգրոսում նոր օրինագիծ է ընդունվել, որն ավելի է խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և մերժում Ռուսաստանի իշխանությունը Ղրիմում: Այս մասին հայտնել է tvzvezda.ru-ն:
Կոնգրեսականներն առաջարկում են նաև օրինագիծ, որը կհատկացնի Ուկրաինային օգնություն:
Փասթաթուղթը մշակվել է ամերիկացի օրենսդիր Էլիոթ Էնգելը (ժողովրդավար) և Ադամ Կինզինգերը (հանրապետական), նրանց են միացել ևս 14 գործընկերներ:
էնգելի խոսքով՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ի օգնություն Եվրոպայի և Ուկրաինայի:
Օրինագծի համաձայն՝ Ուկրաինան ունի լիարժեք ինքնապաշտպանության իրավունք: Դա ասելով Էնգելը նկատի ուներ «Ղրիմի պաշտպանությունը Ռուսաստանի ագրեսիայից»: