ՆԱՏՕ-ի երկրները ՌԴ սահմանի մոտ պատրաստվում են 4 գումարտակ տեղադրել
ՆԱՏՕ-ի արևմտյան դաշնակիցները պատրաստվում են Ռուսաստանի սահմանի մոտ ուղարկել 4 գումարտակ՝ մոտ 4 հազար զինծառայողներով: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ երկու գումարտակ կուղարկվի Բալթյան երկրներ` ԱՄՆ-ից, իսկ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի զինվորականները կարող են ուղարկել մեկ գումարտակ: ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորկը հաստատել է զինվորականների թիվը, որոնց ՆԱՏՕ-ն պատրաստվում է ուղարկել Բալթյան երկրներ: Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության նմանատիպ գործողությունը կատարվում է ի պատասխան տվյալ տարածքում Ռուսաստանի ակտիվության աճին:
«Ռուսներն անցկացրել են մեծաքանակ զինվորներով զորավարժություններ այդ սահմանին կից: Մեր տեսանկյունից նմանատիպ գործողությունները սադրանք է նրանց կողմից»,- ընդգծել է Ուորկը: