Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր՝ Ռուսաստան այցի ժամանակ «սաստել է Կիևին և խղճացել Մոսկվային»
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն Ռուսաստան կատարած իր այցի ժամանակ «սաստել է Կիևին և խղճացել Մոսկվային»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հիշեցրել է Կիևին իր պարտավորվածության մասին` հաշտության համաձայնագրի վերաբերյալ, դրանով իսկ առաջին անգամ կանգնելով այդ հարցում Ռուսաստանի կողքին:
«Կիևի իշխանությունները պետք է մտցնեն բարեփոխումներ, հատկապես սահմանադրության փոփոխումներ Դոնբասի հատուկ կարգավիճակի համար և տարածաշրջանի ընտրական գործընթացի վերաբերյալ: Մենք հույս ունենք տեսնել արդյունքները տարվա կեսին»,- հայտնել է Էյրոն: