ՆԱՏՕ-ի գործողությունները սպառնում են Ռուսաստանի ազգային անվտանգությանը. Պեսկով
ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի ազգային շահերի և անվտանգության համար սպառնալիք են, սակայն Ռուսաստանը միշտ պատրաստ է երկխոսության, ինչքան էլ որ այն դժվար լինի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը չորեքշաբթի մտադիր է ՌԴ-ի հետ քննարկել և նվազագույնի հասցնել ռազմական միջադեպերը: Քննարկվող հարցերի շարքում են Ուկրաինայի ներքին և արտաքին ճգնաժամը, ռազմական գործողությունների թափանցիկությունը, Աֆղանստանում տիրող իրավիճակը: