Եգիպտոս ժամանած Ռուսաստանի մասնագետների պատվիրակությունը սկսել է Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի զննումը
Եգիպտոս ժամանած Ռուսաստանի մասնագետների պատվիրակությունը սկսել է Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի զննումը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Այժմ մենք բոլորս հավաքվում ենք և սկսում ենք աշխատանքը»,- ասել են օդանավակայանում:
Փորձագետները կանցկացնեն մի շարք հանդիպումներ օդանավակային ղեկավարության և անվտանգության աշխատակիցների հետ:
Ռուսաստանn արգելել էր իր ավիաընկերություններին չվերթներ իրականացնել Եգիպտոս` անցյալ տարվա նոյեմբերի 6-ից սկսած` այն բանից հետո, երբ Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռն ընկավ: Այն թռչում էր Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ: Օդանավում կար 224 մարդ, որոնք բոլորը զոհվել էին: