Ռուսաստանի և ԱՄՆ-ի կառուցողական համագործակցությունը ոչ միայն հնարավոր է, այլ արդյունավետ. Նիկոլայ Պատրուշև
Սիրիայի խնդրի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմերի ներկայացուցիչների համագործակցությունը հանդիսանում է արդյունավետ փոխազդեցության օրինակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի կատարած հայտարարությանը:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի կառուցողական համագործակցությունը ոչ միայն հնարավոր է, այլ արդյունավետ: Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ միջազգային ահաբեկչական կազմակեպությունները շարունակում են ներգրավել իրենց գործունեության շրջանակներում նոր կողմնակիցների` ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) տարածքից »,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը քննարկել է Սիրիայի հարցը` ԱՄՆ-ի դեսպանի հետ: