Ռուսաստանի տնտեսությանը չի կարող փրկել անգամ 100$ արժեցող նավթը
2016-ի տվյալներով՝ Ռուսաստանի տնտեսության դինամիկան բացասական է լինելու: Սրանում վստահ է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Էլվիրա Նաբիուլլինան: Նրա խոսքով՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը հնարավոր է: Սակայն ընդհանուր առմամբ կպահպանվի ոչ մեծ անկում: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչը հավելել է, որ նավթի արժեքը Ռուսաստանի տնտեսության համար ամենակարևոր ցուցանիշը չէ: Դա ազդում է միայն կարճաժամկետ հեռանկարով:
«Ինչ գին էլ ունենա նավթը, թեկուզ կրկին 100$ լինի մեկ բարելը, մենք չենք կարող աճել 1.5-2%-ից ավելի, եթե կառուցվածքային բարեփոխումներ չանենք և չբարելավենք ներդրումային կլիման»,- հայտնել է Նաբիուլլինան:
Նրա խոսքով՝ եթե բարեփոխումներ անցկացվեն, ՌԴ-ի տնտեսությունը կկարողնա աճել նույնիսկ «սև ոսկու» գնի մշտական անկման դեպքում: