Ռուսաստանը կիսում է Շվեյցարիայի հայացքները` երկկողմանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կիսում է Շվեյցարիայի հայացքները` երկկողմանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Մենք ծանոթացել ենք Շվեյցարիայի արտաքին քաղաքական ռազմավարությանը և ողջունում ենք այն փաստը, որ նրանում նշվում է ուղությունը դեպի ռազմավարական գործընկերությունը և երկկողմանի հարաբերությունների զարգացումը: Մենք կիսում ենք նման մոտեցումը»,- ասել է Լավրովը Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև պատմել է, որ մտադիր է քննարկել երկկողմանի հարաբերությունները, միջազգային և մարզային խնդիրները, ինչպես նաև անվտանգության համակարգի խնդիրները: