Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու է Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Մոսկվայում` Շվեյցարիայի իր գործընկերոջ` Դիդիե Բուրկհալտերիի հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ կողմերը կքննարկեն երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև կխոսեն Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակի մասին:
«Բուրկհալտերը երկուշաբթի աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Հանդիպման ժամանակ բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցության նյութը լինելու է Ռուսաստանի և Շվեցարիայի երկկողմանի հարաբերությունները: Նախարարները կփոխանակվեն կարծիքներով՝ «ներկայիս ակտուալ միջազգային խնդիրների մասին»,- ասվում է նամակում: