Հաջորդ հանրահավաք - երթին մեզ են միանալու տրանսպորտի թանկացման դեմ ըմբոստացողները
Էս էլ մեր երթը...
Վստահ եմ,որ մեր հաջորդ հանրահավաք- երթին մեզ են միանալու տրանսպորտի թանկացման դեմ ըմբոստացողները, 150000 դրամից ավելին ստացողները և առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները ու կազմակերպիչները, որ ամսվա վերջին ստիպված են լինելու ավելին վճարել նոր եկամտային հարկի տեսքով:
Գյուղացիները ու գյուղացիական տնտեսությունները, որ գարնան բացվելուն պես ստիպված են լինելու շատ ավելի թանկ դիզվառելիք գնել, իսկ 58 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցողները մտնել ԱԱՀ-ի դաշտ: Ամենափոքրից մինչև ամենամեծ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցները, որովհետև բաժնետերերը ստիպված են լինելու ստացված հասույթից էլ, նոր հարկատեսակներով, հարկ վճարել...
Ելքի հիմնական խնդիրն եմ համարում բողոքի ակցիաների անցկացման ժամանակի ճիշտ ընտրությունը ու կազմակերպումը: Ապրիլի սկզբին վստահաբար կարող ենք ունենալ էնպիսի հանրային մասնակցություն,որի ցանկության հետ չի կարող հաշվի չնստել ոչ մի իշխանություն: Անգամ Հայաստանի, որ իրեն համարում է անձեռնամխելի ու գրեթե կատարյալ՝ սահմանադրության փոփոխության մեջ փորձելով ավելի հարմարավետ տեղավորվել ու անվերջ վերարտադրվել:
Ելք-ի խնդիրը ելք դառնալն է:
Արամ Սարգսյան. Ֆեյսբուք