Ելքը թանկացումների հարցով ԱԺ արտահերթ նիստ կնախաձեռնի. այլ ուժեր ևս հնարավոր է' միանան
Փետրվարի 5-ին ԵԼՔ դաշինքը անցկացնելու է իր երկրորդ երթը՝ ընդդեմ թանկացումների: Հանրահավաքը մեկնարկելու է ժամը 18։00-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի (Շառլ Ազնավուրի) հրապարակից, որից հետո նախատեսվում է երթ՝ Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ երթուղիով:
Կայանալիք երթի, իրազեկման ակցիաների ու հետագա քայլերի հետ կապված «Հայկական ժամանակ»-ի լրագրող ՀայԱրփի Բաղդասարյանի հարցերին պատասխանել է ԵԼՔ դաշինքի անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Վերջինս հայտարարել է, որ մարզերում եւս իրազեկումներ են անելու, նաեւ հայտնել է, առաջիկայում ինչ քայլեր են սպասվում: Դրանցից մեկը երեքշաբթի Ազգային ժողովում ներկայացվելիք արտահերթ նիստ հրավիրելու օրենքի նախագիծն է: Ելքը պլանավորում է, որ սույն նախագծի տակ այլ ֆրակցիաների պատագամվորներ եւս պիտի ստորագրեն: Կստացվի՞: Ի՞նչ ակնկալիքներ ունեն Ելքում, ինչ զարգացումներ կարող են լինել: