«ԵԼՔ»-ի շնորհիվ շուտով փողոցներ կկոչեն Երրորդ հանրապպետության գործիչների անուններո՞վ
Ապրի ԵԼՔ-ը, իրենք էլ չհասկացան թե
ինչպես, երկրորդ հանրապետության գործիների անուններով փողոցների անվանափոխությունը հանգեցրեց առաջին հանրապետության գործիչների անուններով փողոցների անվանափոխության խնդրին և մոտեցրեց երրորդ հանրապետության գործիչների անուններով փողոցների վերաանվանափոխության պահանջին:
Օգտակար, նաև ոմանց համար վտանգավոր պրոցես է, պետք է գլոբալ վերարժեքավորել ամեն ինչ:
Որն է դրա հիմնական իմաստը, այսօրվա իշխողները պետք է հասկանան, որ իրենք ևս պատասխան են տալու և անպատասխանատվության վրա հույս դնել չեն կարող:
Դատիր մահացածներին, որ կենդանիները հասկանան, որ դա անխուսափելի է:
Պետք է նաև արժանին մատուցել արժանիներին, այդ թվում նաև կոմունիստներին:
Օրինակ կարելի է 1998-ին սպանված ՀՀ Գլխավոր դատախազի անունով փողոց անվանակոչել, ում սպանեցին քաղաքական իշխանության հրագանգներին չենթարկվելու համար, նաև Սովետական Հայաստանի ԿԳԲ-ի ղեկավար Մարիուս Յուզբաշյանի անունով, ով նպաստեց Ղարաբաղի խնդրին և հետագայում սպանվեց, Մասիվի ռայկոմի առաջին քարտուղար Սաֆյանի անունով, ով Մասիվի անապատը դարձրեց այգի, որը հիմա ոչնչացվում է, նաև իրենց գաղափարների համար Կոմունիստական ռեժիմի դեմ պայքարած ազնիվ մարդկանց անուններով է պետք փողոցներ անվանակոչել:
Սկզբունքը պետք է լինի պետության առաջ ունեցած ծառայությունները, առանց գաղափարական զեղումների:
Ստեփան Դանիելյան.ֆեյսբուք: