Սովետական Հայաստանը մեր պատմության ոսկի շրջաններից է եղել մի շարք պարամետրերով
Սովետական Հայաստանը մեր պատմության ոսկի շրջաններից է եղել մի շարք պարամետրերով ` դեմոգրաֆիական` 700 0000-ից 70 տարվա ընթացքում արդեն 4 միլիոնի էինք հասնում:
Մշակութային, ճարտարապետական, կրթական, գիտական, քաղաքակրթական, արդյունաբերական և բազմաթիվ այլ ոլորտներում աննախադեպ թռիչք է արձանագրվել: Այդ ամենը մի քանի սերնդի ջանքերով է արվել` մեր հայրերի ու պապերի սերնդի: Որոնք, բնականաբար, սուրբ չեն եղել, եթե իհարկե չհամեմատենք այսօր խորհրդարանում ներկայացված կոնտինգենտի հետ:
Ու ինչ-որ չմոներ (կներեք վիրավորական բառի համար, ինչը ծայրահեղ դեպքերում եմ ինձ թույլ տալիս, ЧМО- ն ռուսերեն հապավում է, բառացի նշանակում է Բարոյական Օրենքներից Զուրկ), իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով թաքցնելու համար որոշել են նրանց անուններով փողոցները վերանվանել:
Հ.Գ. Սովետական ժամանակաշրջանում ծայրահեղ հակասովետական եմ եղել: Ուսանող ժամանակ ԿԳԲ-ից մի քանի անգամ կանչել են ազգայնական խմբակներին մասնակցելու համար, սակայն անկախ Հայաստանը տեսնելուց հետո ես սկսում վերագնահատել շատ բաներ:
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք: