Ղեկավարները միշտ էլ նման տգետ հասարակության շնորհիվ աճելու ու բարգավաճելու են
Նոր տեսանյութ եմ նայում, թե ինչպես են մարդիկ Հայաստանում գործող տարբեր Մոլերի բրենդային խանութներից հագուստներ գողանում ու բռնվում։ Տակի մեկնաբանություններն ինձ հուշում են մեկ բան, մարդիկ դեգրադացվում են։
«Լավ են անում, բա հո տկլոր ման չեն գա», «Ղեկավարներն են մեղավոր», «պետական գողերին բռնեք», «աղքատներից չեն գողանում» և այլն։
Այսպես մտածող հասարակությունը, ովքեր ամեն ինչում կարան ղեկավարներին մեղադրեն ու պատրաստ են արդարացնել հանցագործներին մենակ թե չաշխատեն, չեն կարող ոչինչ փոխել ու ղեկավարները միշտ էլ նման տգետ հասարակության շնորհիվ աճելու ու բարգավաճելու են։
Հ.Գ. Գողացված հագուստների գումարը կոպեկ առ կոպեկ պահվում է վաճառողների աշխատավարձներից, ովքեր ի տարբերություն այդ պորտաբույծների առավոտից երեկո աշխատում են։
Հ.Գ.Գ. Գողություն արդարացնողներին պետք է պատասխանատվության ենթարկել՝ Հասարակության զարգացմանը խոչընդոտելու և արատավոր երևությները գովերգելու ու այդ եղանակով առավել լայն զանգվածներկն դեպի հանցագործություն ուղորդելու համար։
Էդգար Խաչատրյան.ֆեյսբուք: