Հայաստանում ամեն ինչ խառնվել է իրար
Նիկոլը քաղաքական գործիչ է և ԱԺ պատգամավոր, և ըստ իս, եթե Նաիրիտի դեպքով այդքան անհանգիստ էր, պետք է ԱԺ-ում արտահերթ նիստի նախապատրաստություն տեսներ և քննարկեր ստեղծված իրավիճակը, ոչ թե մոտենար Նաիրիտին ու լայֆ տեսանյութ նկարեր։ Դե ֆակտո Նիկոլին է պատկանում մի լրատվամիջոց, որի լրագրողներից ինչ-որ մեկը կարող էր, այդ ֆունկցիան իր վրա վերցնել։
Հաջորդ խնդրահարույց դրվագն այն է, որ Նիկոլը լինելով հասարակական լայն զանգվածներին ծանոթ, Նաիրիտին է մոտեցել անվտանգության տարրական կաննոներն առանց պահպանելու։ Ռեմբո խաղալ նման դեպքերում պետք չէ,ԱԺ պատգամավորը պետք է սեփական օրինակով ցույց տար ու քաղաքացիներին էլ պատմեր պաշտպանվելու մեթոդներիի մասին։
ԱԻՆ-ի ռելիզ գրողն էլ աչքիս չէր պահպանել, անվտանգության կանոնները և ծուխը շնչելուց հետո էր լրատվական ռելիզներ բաց թողնում։ Ի՞նչ է նշանակում, «Ծուխն անվտանգ է, բայց շնչելուց հետո քաղաքացիները կարող են իրենց վատ զգալ», «Ծուխը գնում է դեպի Թուրքիա» և այլն, պաթոսահայրենասիրությունը թողեք, ի վերջո նախարարություն եք։
Ես այդպես էլ չտեսա թեժ գիծ, որով քաղաքացիները կարող էին դիմել տուժելու դեպքում, քիմիական թունավորումը տեղ ուներ լինելու։ Քանի՞ շտապ օգնության մեքենա էր տրամադրել Առողջապահության նախարարությունն այդ թեժ գծին։
Կան բազմաթիվ բացթողումներ ու խնդիրն էլ այն է, որ ԱԺ պատգամավորը բլոգեր-լրագրողի դեր է ստանձնում, նախարարության լրատվական ռելիզները Արմքոմեդին կարող է առանց խմբագրելու ներկայացնել, իսկ առողջապահության նախարարությունն էլ, որևէ կերպ դեպքը ուշադրության կենտրոնում չպահեց, այնինչ ԱՆ-ն պետք է արտակարգ ռեժիմով գործեր:
Էդգար Խաչատրյան. Ֆեյսբուք: