Վարչապետի տեղեկատվական թիմը պետք է նրան տեղեկացնի, թե հասարակությունը կառավարության, որ պետպաշտոնյայից է գոհ, որից՝ ոչ
Վարչապետի տեղեկատվական թիմը պետք է ուշադիր լինի և վարչապետին տեղեկացնի, թե հասարակությունը, կառավարության, որ պետպաշտոնյայից է գոհ, որից՝ ոչ։
Օրերս հարակությունը շնորհավորում էր Վարազդատ Կարապետյանին, նա նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար, բացի այն, որ շնորհավորում էին, զգացվում էր, որ մարդիկ անկեղծ գոհ էին այդ նշանակումից։
Սա կառավարության կողմից կատարված ճիշտ քայլ էր, քանի-որ լավ կադրերը պետք է իրենց տեղն ունենան պետականաշինության գործում:
Հասարակությունը դրական արձագանքեց նաև, երբ նշանակվեց Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, սակայն կան գերատեսչություններ ու ղեկավարներ, որոնք ստվերում են այս կառավարության գործունեությունն ու այս նշանակումները, եթե չգիտեք այդպիսիքին, ես մեծ սիրով կարող եմ անուններ տրամադրել։
Էդգար Խաչատրյան. Ֆեյսբուք: