Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան մատակարարումները նվազել են 036 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 49.21 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները հոկտեմբերի դրվածքով ընկել են 0.21 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 52.14 տոկոս: