Տանիքից ցած նետված աղջկան կրկին կվիրահատեն
Հուլիսի 27-ին 5 հարկանի շենքի տանիքից իրեն ցած նետած 15-ամյա աղջկա առողջական վիճակը կայունացել է:
«Աղջկա վիճակը կայուն է: Նա գիտակից է: Սրտի աշխատանքն ու շնչառությունը նորմալ են: Պետք է վիրահատվի նաև ողնաշարը»,- այս մասին «Operativ.am»-ը տեղեկացավ «Աստվածամայր» բկ-ի աշխատակցից:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում 2002 թ. ծնված Վ. Հ.-ը իրեն ցած է նետել 5 հարկանի շենքի տանիքից, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ոստիկանության ծառայողները՝ 6-7 ոստիկան նկատել են, որ 15-ամյա աղջիկը ցած է նետվում, հաշվարկելով անկման ուղղությունը ձեռքերով շղթա են կազմել և կանխել անչափահասի ինքնասպանության փորձը: