Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հունվարի 11-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար Դոսի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում քաղաքացին գտնվում է անսթափ վիճակում և դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, ենթադրվում է, որ պատուհանից ցած կնետվի (բնակարանի դուռը հարազատները դրսից փակել են). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը. բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով: