Ինքնասպանության փորձ՝ Արմավիրում. 15-ամյա աղջիկը ցած է նետվել շենքի տանիքից
Հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
2002 թ. ծնված Վ. Հ.-ը իրեն ցած է նետել տանիքից, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ 14։40-ի սահմաններում մարմնական վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Վ. Հ.-ն։ Վերջինս բարձրացել էր Վազգեն Առաջին փողոցում գտնվող նախկին կինոյի շենքի տան տանիք և սպառնում էր, որ իրեն ցած կնետի։