Ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա աղջկա վիճակը շարունակում է ծանր մնալ. նոր մանրամասներ
Էջմիածնում 5-հարկանի շենքից ցած նետված 15-ամյա աղջկան այս պահին վիրահատում են: Նրա վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին «Operativ.am»-ը տեղեկացավ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակցից:
«Աղջկան քիչ առաջ տարան վիրահատարան: Վիճակը ծանր է: Առկա է ներքին արյունահոսություն: Ունի կոտրվածքներ երկու ոտքերի շրջանում, վնասվել են նաև ներքին օրգանները»,- հայտնեց ԲԿ-ի աշխատակիցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:
Ոստիկանության ծառայողները՝ 6-7 ոստիկան նկատել են, որ 15-ամյա աղջիկը ցած է նետվում, հաշվարկելով անկման ուղղությունը ձեռքերով շղթա են կազմել և կանխել անչափահասի ինքնասպանության փորձը: