ՀՅԴ-ն կսատարի՞ ընդդիմության որևէ ներկայացուցչի
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Վահան Հովհաննիսյանը գործուղման մեջ է և այդ պատճառով է, որ չի մասնակցում քառօրյա նիստին:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, Վարդանյանը նշեց, թե ինչպես հայտարարել են, այդպես էլ լինելու է:
Այն հարցին, թե արդյոք չափազանց ուշ չէ՞ ընտրություններից մի քանի օր առաջ կարծիք հայտնելը, Վարդանյանը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա ավելի շուտ հայտնելու»:
Կարելի՞ է սպասել, որ տարիներ շարունակ ընդդիմության դաշտում գործող կուսակցությունը սատարի ընդդիմության ներկայացուցիչներից մեկին, Վարդանյանը պատասխանեց. «Մենք առայժմ ոչ մի բան չենք բացառել, բայց իրականում որևէ հիմք չունենք՝ ինչ-որ մեկին սատարելու, քանի որ այս ընտրությունների դիմագիծը մենք վաղուց ենք տվել, կանխորոշված ընտրությունների պարագայում որևէ մեկին սատարելը ոչինչ չի փոխի»: