Մակրոնը խոսել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալու որոշման մասին
![](/timthumb.php?src=disc/11-05-24/8b862da773adfcc719755cb7624c42a9.jpg&w=450)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան թիմից հեռանալու որոշումը։
«Ես հատուկ մեկնաբանություն չունեմ այս մասին։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ «Ռեալը» թույլ կտա Կիլիանին մասնակցել Օլիմպիական խաղերին, և նա կկարողանա գալ ու խաղալ Ֆրանսիայի հավաքականում»,- Մակրոնի խոսքն է մեջբերել Huffpost-ը։
Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Մբապեն մայիսի 10-ին հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին։ 25-ամյա խաղացողը թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։
Աղբյուր ArmSport.am