Անչելոտին պատասխանել է Մբապեի հավանական տրանսֆերի մասին հարցին
![](/timthumb.php?src=disc/12-05-24/d7d34ea214ea4eb8d18d213e05d7a17c.jpg&w=450)
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ ամռանը «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին, գրում է Armsport-ը:
«Այս պահին սա ինձ հետաքրքրող թեմա չէ։ Մենք դեռ շատ չլուծված հարցեր ունենք։ Մենք այսօր խաղացինք, և այժմ ժամանակն է տոնել տիտղոսը մեր երկրպագուների հետ: Սրանից հետո մենք դեռ շատ խաղեր կունենանք։ Մինչև հունիսի 1-ը մտածելու շատ բան ունենք, իսկ մինչ այդ ես ոչինչ չունեմ ասելու Մբապեի մասին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Real France-ը։
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողն օրերս հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ՊՍԺ-ից։