ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանի ֆունկցիաների մեջ ի՞նչն է մտնում
Operativ.am-ը փորձեց ճշտել այն տեղեկատվությունը, որ Վայոց ձորի մարզային շտաբում որոշում է կայացվել ժամանավորապես դադարեցնել շտաբի գործունեությունը:
Քանի որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մի հեռախոսահամարն անհասանելի է, իսկ մյուսին նա չի պատասխանում, ուստի Operativ.am-ը զրուցեց ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանի հետ, ով նշեց.
«Ազիզ ջան, Վայոց ձորի մարզը իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, զանգահարեք շտաբի պետին»:
Այնուհետև զրուցեցինք ԱԺ նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակի հետ, ով խոստացավ տեղեկատվությունը ճշտելու դեպքում հայտնել Operativ.am-ին: