Գյուղնախարարության մասնագետները սիբիրախտի «հարուցիչ»
Հայաստանում 2012թվականին սիբիրախտի համաճարակ էր տարածված, ինչն էլ անասունների անկման պատճառ էր դարձել Կոտայքի մարզում, մի քանի մարդ էլ սիբիրախտից վարակվել և տեղափոխվել էին հիվանդանոց:
Այսօր՝ հունվարի 30-ին ասուլիսի ժամանակ ՀՀ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը պարզաբանեց համաճարակի տարածման պատճառը: Ըստ Հրաչ Բերբերյանի՝ ՀՀ գյուղնախարարության մասնագետների մեղքով էր տարածվել սիբիրախտը, որովհետև նրանք թերի պատվաստումներ էին կատարել: