Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Իսրայելի հետ 9,5 մլրդ դոլարի առևտրաշրջանառությունը. Էրդողան
![](/timthumb.php?src=disc/03-05-24/8b4efc44cfe64c79faeea66333164a44.jpg&w=450)
Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Իսրայելի հետ առևտրաշրջանառությունը, որի ծավալը հասնում էր 9,5 մլրդ դոլարի:
«Իսրայելի և Պաղեստինի միջև ծավալված իրադարձություններն անընդունելի են։ Իսրայելը սպանել է 40-45 հազար պաղեստինցու: Մենք՝ որպես մուսուլմաններ, պարզապես չէինք կարող կողքից հետևել։ Մենք ստիպված եղանք քայլեր ձեռնարկել և կատարեցինք այն քայլը, որը պահանջվում էր։ Մենք ունեինք 9,5 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն, այժմ դադարեցրել ենք այն»,- Ստամբուլում լրագրողներին ասել է Էրդողանը։