Երևան, 17.Մայիս.2024, 00:00 |
Բագրատ Սրբազանը հանդիպում է բժշկական համայնքի... Ալեն Սիմոնյանը Շվեյցարիա աշխատանքային այցի շր... Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերի... Արևմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավար... Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմ... Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի ... Ավտոերթ՝ Շիրակի մարզում (տեսանյութ) ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խ... Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշ... Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպա... Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբե... Գազայի հատվածում ռազմական գործողությունները շ... Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշ... Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաք... «Անվանացանկը թող հրապարակի ում հետ է ուզում հ... «Այս աշխատանքը կարևոր է». ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄ... Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտ... «Իմպիչմենտի դեպքում ես կողմ եմ արտահայտվելու»... Հացի արտադրամասի գործունեություն կասեցվել է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել... Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական ... «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճ... «Սուտ եք խոսում». Պապոյանը լրագրողի հարցին ի ... Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում ... Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատեր... Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացու... Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են ծ... Վթար՝ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժ... Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներ... Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգ... «Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թո... Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել ... Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախու... Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կող... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դե... Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկե... Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատվ... Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Ադրբեջ... Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկ... Աստղագուշակ` մայիսի 17-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ում ծննդօգնությունն իրականացվում է պետական... Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Ավինյանն ու Վալերի Պեկրեսն անդրադարձել են երկ... Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սով... Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զ... Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավար... Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել մ... Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտր... Գարեգին Բ-ն ընդունել է Նուբար Աֆեյանին. քննար... Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբ... Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հա... ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը ... Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ... Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջներ... Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ ... Հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով ... Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 500... Որքան է Բրիթնի Սփիրսը վաստակել անցած տարի Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակո... ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտ... Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պա... ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԵՀ պաշտոնյան քննարկել են ... Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի ... Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությու... ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ... Քիմ Քարդաշյանը կրկնել է Պամելա Անդերսոնի խորհ... ԱԺ-ում Լեհաստանի Սենատի՝ ԵՄ հարցերով հանձնաժո... ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական լրատվամիջոցների... Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփա... Գազատարն անցնում է ՀՀ տարածքով, նման խնդիր չո... Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր... Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դե... Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վեր... Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությո... Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովութ... Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմ... Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ... Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ... Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատ... ՊԵԿ նախագահը ՀԲ գործընկերների հետ քննարկել է ... Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել է 2 մեքե... Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավե... Կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Ծնվել է Մարիա Չանդիրյանի և Գագիկ Գրիգորյանի դ... Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հա... Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղ... Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բ... Երևանում ուժեղ քամու հետևանքով հսկայական թթեն... Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքու... Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հ... Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիք... Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավ... ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհ...

ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ պարզաբանում

Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է․

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին ցանկանում ենք ստորև անդրադառնալ իրավական տեսանկյունից․

Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։

Պատասխան - Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։ Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։

Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։

Պատասխան - ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն:

Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։

Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել

Պատասխան - ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականցվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։

Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը:

Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ:

Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է

Պատասխան - Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:

Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու

Պատասխան - Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա:

Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից:

Վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ:

Փորձագետներին և գործընթացով հետաքրքրված այլ անձանց հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և կեղծ տեղեկություններ տարածելուց»:

դիտվել է 266 անգամ

Այս թեմայով

Բագրատ Սրբազանը հանդիպում է բժշկական համայնքի... Ալեն Սիմոնյանը Շվեյցարիա աշխատանքային այցի շր... Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերի... Արևմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավար... Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմ... Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի ... Ավտոերթ՝ Շիրակի մարզում (տեսանյութ) ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խ... Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշ... Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպա... Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբե... Գազայի հատվածում ռազմական գործողությունները շ... Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշ... Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաք... «Անվանացանկը թող հրապարակի ում հետ է ուզում հ... «Այս աշխատանքը կարևոր է». ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄ... Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտ... «Իմպիչմենտի դեպքում ես կողմ եմ արտահայտվելու»... Հացի արտադրամասի գործունեություն կասեցվել է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել... Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական ... «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճ... «Սուտ եք խոսում». Պապոյանը լրագրողի հարցին ի ... Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում ... Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատեր... Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացու... Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են ծ... Վթար՝ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժ... Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներ... Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգ... «Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թո... Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել ... Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախու... Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կող... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դե... Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկե... Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատվ... Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Ադրբեջ... Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկ... Աստղագուշակ` մայիսի 17-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ում ծննդօգնությունն իրականացվում է պետական... Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Ավինյանն ու Վալերի Պեկրեսն անդրադարձել են երկ... Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սով... Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զ... Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավար... Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել մ... Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտր... Գարեգին Բ-ն ընդունել է Նուբար Աֆեյանին. քննար... Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբ... Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հա... ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը ... Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ... Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջներ... Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ ... Հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով ... Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 500... Որքան է Բրիթնի Սփիրսը վաստակել անցած տարի Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակո... ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտ... Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պա... ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԵՀ պաշտոնյան քննարկել են ... Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի ... Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությու... ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ... Քիմ Քարդաշյանը կրկնել է Պամելա Անդերսոնի խորհ... ԱԺ-ում Լեհաստանի Սենատի՝ ԵՄ հարցերով հանձնաժո... ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական լրատվամիջոցների... Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփա... Գազատարն անցնում է ՀՀ տարածքով, նման խնդիր չո... Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր... Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դե... Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վեր... Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությո... Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովութ... Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմ... Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ... Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ... Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատ... ՊԵԿ նախագահը ՀԲ գործընկերների հետ քննարկել է ... Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել է 2 մեքե... Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավե... Կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Ծնվել է Մարիա Չանդիրյանի և Գագիկ Գրիգորյանի դ... Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հա... Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղ... Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բ... Երևանում ուժեղ քամու հետևանքով հսկայական թթեն... Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքու... Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հ... Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիք... Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավ... ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan