Ալեն Սիմոնյանը Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան
![](/timthumb.php?src=disc/17-05-24/2f4d2490c1318c7934c920492304d5ad.jpg&w=450)
Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարածաշրջանային անվտանգության եւ այլ թեմաների շուրջ:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանից մի շարք ուսանողներ: