Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. նա հոսպիտալացվել է
![](/timthumb.php?src=disc/17-05-24/97386afccca48112857f48cc052cd919.jpg&w=450)
Մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Գասպարյանը իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Ազատան բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Սարիբեկ Ենգոյանին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածը միջին ծանրություն ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վրաերթի ենթարկված Ս․ Ենգոյանը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որպես ավագ օպերլիազոր։