Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են ծառի ճյուղը
![](/timthumb.php?src=disc/17-05-24/c394ee480347fbbf66af65a60dd21dc1.jpg&w=450)
Մայիսի 16-ին, ժամը 15:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցում ծառի ճյուղն ընկել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրայից (վարորդ՝ Գ. Հ.):