Երևան, 21.Մայիս.2024, 00:00 |
Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արց... Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանմ... 52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կա... Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատ... ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի... Բեռն ընկնելու է շարքային քաղաքացու վրա. փաստա... ՀՀ ՔԿ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակա... ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին... Մարմնամարզիկները մեկնել են Բուլղարիա Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ Արցախի կառավարութ... 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հ... Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահով... ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայե... Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կու... Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել Շարժայի մր... Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մ... Կամրագրվի համայնքի անդամների կողմից հանրային ... Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դե... Կպեք ձեր աթոռներին․ երբ հեռացվեք, աթոռն էլ ձե... Գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյո... Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումներ... Միրզոյանն ու ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարն ընդգծ... Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյան Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և ... Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն ... Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթար... Նավթի գները նվազել են Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի ... Աստղագուշակ` մայիսի 21-ի համար Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտն... ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի... Գազ չի լինելու Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծա... Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկությո... ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասի... Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ» Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը․ մանրամասն... Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հա... Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30... Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ.... Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել ... Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մ... Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է ... ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապա... Անահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն ... 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և... ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն... ՄԱԿ ԱԽ-ն լռության րոպեով հարգել է Իրանի նախագ... Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ... Բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Պատրաստ եմ հանդիպելու Սրբազանի հետ․ Հայկ Մարո... Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն ... «Կալաբոկ» հացի արտադրամասի արտադրական գործուն... Վերջին մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավա... Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի ավելի... Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգ... Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչա... Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել ... Կիրանցի մոտից բոլոր բերման ենթարկվածներն ազատ... Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին... Արգելել միջուկային օբյեկտների վրա հարձակման ս... Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամակ... Եթե պարզվեց, որ սա ահաբեկչություն է, Իրանը փո... Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև կայ... Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավա... Ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործ... Ջրատարի մեջ փրկարարները հայտնաբերել են կնոջ դ... Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հար... Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո... ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի ... Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատու... Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները... Մուսա լեռան հերոսամարտը ապացույցն է, որ թյուր... Հայաստանը օդի աղտոտվածությանը վերագրվող մահաց... Փաշինյանին քվե տվողների կեսը եթե դուրս գա հրա... Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գ... Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ... Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային... Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի ... Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տե... Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևոր... Իրանում նախագահական ընտրությունների օր է նշան... ԵՊՀ ռեկտորի գործողությունների նպատակն է ազատե... Ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյան... Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակի Կրթությա... Ալիևը կրկին խոսել է խաղաղության օրակարգի առաջ... Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղ... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 13-19-ը... Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության... Հեռախոսս իրենց համար հանրային ռադիո է․ Բագրատ... Կոտայքում հեղուկ գազի լցակայանի գործունեությո... Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի... Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իր... Հաշվի չի առնվում, թե ինչքան մարդ է ՀՀ-ից արտա... Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այց... Կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական...

Անհրաժեշտ է ապահովել ԼՂ հայերի անվտանգությունը. Ֆրանսիացի քաղաքական առաջնորդները բաց նամակով դիմել են նախագահ Մակրոնին

Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Նամակում ասված է.

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 12-ից ի վեր Ադրբեջանը գրավել է Արցախի / Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ այսպիսով ստեղծելով հումանիտար մեծ աղետի վտանգ: 120 հազար մարդ, որոնց թվում 30 հազար երեխաներ, զրկված են կենսական պաշարներից, այդ թվում՝ սնունդից և բժշկական անհրաժեշտ միջոցներից:

Երեք օր շարունակ Ադրբեջանը կտրել էր նաև գազի մատակարարումը՝ զրկելով Արցախի բնակչությանը ջեռուցումից ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում:

Այս իրադարձությունը 2020 թվականի սեպտեմբերից ի վեր հայերի դեմ՝ լինեն դրանք Հայաստանի, թե Արցախի Հանրապետությունների քաղաքացիներ, Ադրբեջանի հարձակումների սրման նոր փուլի սկիզբ է և կոպիտ խախտում է հանդիսանում թե՛ միջազգային իրավունքի, թե՛ Ժնևի կոնվենցիաների և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կայացած բանակցությունների, որոնք նախատեսում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում:

Հիմքեր կան կարծելու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու այսպիսով և կշահագործի ցանկացած առիթ՝ իր գործելակերպով ապակայունացնելու և հալածելու համար Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակիչներին՝ հայտարարված էթնիկ զտման նպատակով:

Ադրբեջանի գործողությունները՝ պատերազմական փաստագրված ոճրագործությունները, էթնիկ ատելության տարածումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, 2022թ սեպտեմբերին Հայաստանի դեմ հարձակումը և նրա ինքնիշխան տարածքի մի մասի ապօրինի օկուպացիան, քաղաքացիական բնակչության դեմ կրկնվող հանցագործությունները, այլևս անթույլատրելի բնույթ են կրում, ինչը ցանկացած այլ հանգամանքներում Ֆրանսիային կդրդեր միջամտել: Ավելին՝ վտանգված է բարեկամ մի ազգ՝ «Մեր արիասիրտ փոքրիկ դաշնակից Հայաստանը», ինչպես ասել է Ժորժ Կլեմանսոն:

Ֆրանսիան և հայերը կապված են բազմադարյան մշակութային, քաղաքական, տնտեսական բազմաթիվ թելերով: Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների պատմությունը դա Ֆրանսիան և Ասիային ու Մերձավոր Արևելքին կապող ճանապարհներն են (սկսած Ժակ Կյորի, Ռիշելյեի և Կոլբերի ժամանակներից), մեր տեքստիլ արդյունաբերության զարգացումն է, առաջին սրճարանը Փարիզում, Սուեզի ջրանցքը, Ֆրանսիայում որդան կարմիրի և ծիրանի հայտնվելը, մեր ժողովրդական պարահանդեսների ակորդեոնը: Ֆրանսիան և հայերը մեր դրոշի տակ Մեծ պատերազմում կռվող հայ լեգիոնն է, Դիմադրության շարժման՝ ընդդեմ բարբարոսության ըմբոստացած հերոս Միսաք Մանուշյանի ինքնազոհաբերումը:

Ֆրանսիան և հայերը, վերջապես, մեր մեծ գրողների հուշն են ՝ Կորնեյից մինչև Ներվալ, Սանդից մինչև Լամարտեն, Վիկտոր Հյուգոյից, Ռոմեն Ռոլանից և Մաքս Ժակոբից մինչև Լուի Արագոն: Սակայն հնարավոր է, որ 1915 թվականին Անատոլ Ֆրանսի արտասանած խոսքերն են, որ լավագույնս են ի մի բերում այն, ինչ մեզ կապում է հայերին:

«Մենք հասկացանք վերջապես, որ Արևելքի մեր քույրն էր մեռնում և մեռնում էր, որովհետև մեր քույրն էր, այն մեղքի համար, որ կիսել էր մեր զգացմունքները, որ սիրել էր այն, ինչ մենք էինք սիրում, մտածել այն, ինչ մենք ենք մտածում, հավատ տածել այն ամենի հանդեպ, ինչին մենք ենք հավատում և մեզ պես ճաշակել իմաստնությունը, հավասարությունը, բանաստեղծությունը, արվեստները: Սա էր նրա անապաշխարելի հանցագործությունը»:

Կան հիմնարար արժեքներ, կան անկապտելի սկզբունքներ, որոնք միավորում են մեզ՝ ֆրանսիացի ժողովրդի ընտրած սենատորներին և պատգամավորներին՝ մեր տարաձայնություններից և քաղաքական փոխադարձ տեսլականներից անդին: Կան հիմնարար արժեքներ, կան անկապտելի սկզբունքներ, որոնք միավորում են մեզ և մեզ ազգ դարձնում. Ֆրանսիական մեծ և գեղեցիկ ազգը: Հանուն այս արժեքների և սկզբունքների, որոնք ծնվել են Մարդու և Քաղաքացու իրավունքների Հռչակագրից, հանուն հայ ժողովրդին մեզ կապող անքակտելի կապերի, Սենատը միաձայն՝ բացառությամբ մեկ ձայնի, ապա Ազգային ժողովը միաձայն սույն նոյեմբերին ընդունեցին բանաձևեր՝ ի սատար Հայաստանի, որը զոհ է մասնակի ռազմական օկուպացիայի և չդադարող հարձակումների:

Այս բանաձևերը շարունակությունն էին 2020 թ նոյեմբերին ընդունած առաջին բանաձևերի, որոնք ընդունվել են նույն ձևակերպումներով հօգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և ի պաշտպանություն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մի հողում, ուր նրանք ապրում են Հնագույն ժամանակներից ի վեր:

Մեկ դար հետո մենք՝ ֆրանսիացի խորհրդարանականներս, պատասխանեցինք Ժան Ժորեսի կոչին՝ հնչեցրած 1896 թվականի նոյեմբերի 3-ին, Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի օրերին, Պատգամավորների պալատում արտասանած իր ճառում «Պետք է փրկել հայերին»: «Այսինքն, թափված այսքան արյան առաջ, այսքան անմարդկային և վայրագ արարքների առաջ, Ֆրանսիայի խոստման և մարդկային իրավունքի ոտնահարման առաջ ոչ մի ճիչ չհնչեց և ոչ մեկի շուրթերից, ոչ մի խոսք չծնվեց ձեր գիտակցությունից, և դուք լուռ, հետևաբար՝ մեղսակից, ներկա եղաք իսպառ բնաջնջման»:

Ազգային ժողովի և Սենատի ժողովրդավարական կամարտահայտությանը համահունչ՝ մենք խնդրում ենք Հանրապետության նախագահին անել հնարավորը՝ ապահովելու համար Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի Հանրապետության տևական անվտանգությունը:

Այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտարարել է, որ հրաժարվում է Արցախի հիմնախնդրի շուրջ ցանկացած միջազգային բանակցություններից, մենք՝ պատգամավորներս և սենատորներս, Ձեզ դիմում ենք անհապաղ միջամտել անուղղելին կանխելու համար՝ ձեռք առնելով հետևյալ միջոցները.

- Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար,

- Արցախում նախատեսել հումանիտար ներկայություն և Հայաստանին ցուցաբերել անհապաղ տնտեսական օգնություն,

- Հանդիպել Արցախի ներկայացուցիչներին,

- Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ, որպեսզի նրանք նույն քայլերը ձեռնարկեն, և սահմանել նրանց հետ Ադրբեջանի հանդեպ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ,

- Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ՝ վերագործարկելու համար Ստեփանակերտի օդանավակայանը և ապահովել Արցախի հետ օդային կապի անվտանգությունը,

- Հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու հեռանկարով:

Պարոն Նախագահ, Դուք այսօր ի զորու եք կանխելու Պատմության կրկնությունը և ուղղելու նրա անարդարություններից մեկը: Դուք կարող եք այսօր ապացուցել Ազգերի հանրությանը, որ Ֆրանսիան մեծ է և հավատարիմ համաշխարհային արժեքներին, իր իսկ բարոյական պարտքին և պատվին:

Պարոն Նախագահ, Դուք, վերջապես, կարող եք ապացուցել բոլոր մեր հայրենակիցներին, որ Ֆրանսիան ազատ է, որ նա կարող է ձերբազատվել քաղաքական կամ տնտեսական կարճատես ռազմավարություններից՝ պաշտպանելու համար իր հումանիստ իդեալները, որոնք մեր Ազգի հիմքն են:

Հեղինակներ՝ Էրիկ Սիոտի, Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության նախագահ

Օլիվիե Ֆոր, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության Գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր

Հերվէ Մարսեյ, Ֆրանսիայի Միավորված ժողովրդավարների և անկախների կուսակցության նախագահ, Սենատի անկախների խմբակցության նախագահ

Ֆաբիեն Ռուսել, Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար

Քրիստիան Կամբոն, Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ

Բրունո Ռըտայո, Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության և Սենատի Լեռնային Ղարաբաղի մասին միջազգային իրազեկության խմբի նախագահ

Էլիան Ասասի, Ֆրանսիայի Սենատի Կոմունիստական խմբակցության նախագահ

Գիյոմ Գոնտար, Ֆրանսիայի Սենատի Բնապահպանության, համերաշխության և տարածքային կառավարման խմբակցության նախագահ

Պատրիկ Կաններ, Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական և Բնապահպանության հանրապետական խմբակցության նախագահ

Ժիլբեր-Լյուկ Դըվինազ, Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ

Պիեռ Ուզուլիա, Սենատոր

դիտվել է 245 անգամ

Այս թեմայով

Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արց... Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանմ... 52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կա... Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատ... ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի... Բեռն ընկնելու է շարքային քաղաքացու վրա. փաստա... ՀՀ ՔԿ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակա... ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին... Մարմնամարզիկները մեկնել են Բուլղարիա Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ Արցախի կառավարութ... 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հ... Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահով... ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայե... Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կու... Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել Շարժայի մր... Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մ... Կամրագրվի համայնքի անդամների կողմից հանրային ... Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դե... Կպեք ձեր աթոռներին․ երբ հեռացվեք, աթոռն էլ ձե... Գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյո... Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումներ... Միրզոյանն ու ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարն ընդգծ... Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյան Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և ... Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն ... Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթար... Նավթի գները նվազել են Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի ... Աստղագուշակ` մայիսի 21-ի համար Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտն... ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի... Գազ չի լինելու Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծա... Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկությո... ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասի... Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ» Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը․ մանրամասն... Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հա... Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30... Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ.... Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել ... Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մ... Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է ... ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապա... Անահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն ... 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և... ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն... ՄԱԿ ԱԽ-ն լռության րոպեով հարգել է Իրանի նախագ... Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ... Բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Պատրաստ եմ հանդիպելու Սրբազանի հետ․ Հայկ Մարո... Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն ... «Կալաբոկ» հացի արտադրամասի արտադրական գործուն... Վերջին մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավա... Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի ավելի... Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգ... Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչա... Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել ... Կիրանցի մոտից բոլոր բերման ենթարկվածներն ազատ... Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին... Արգելել միջուկային օբյեկտների վրա հարձակման ս... Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամակ... Եթե պարզվեց, որ սա ահաբեկչություն է, Իրանը փո... Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև կայ... Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավա... Ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործ... Ջրատարի մեջ փրկարարները հայտնաբերել են կնոջ դ... Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հար... Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո... ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի ... Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատու... Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները... Մուսա լեռան հերոսամարտը ապացույցն է, որ թյուր... Հայաստանը օդի աղտոտվածությանը վերագրվող մահաց... Փաշինյանին քվե տվողների կեսը եթե դուրս գա հրա... Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գ... Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ... Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային... Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի ... Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տե... Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևոր... Իրանում նախագահական ընտրությունների օր է նշան... ԵՊՀ ռեկտորի գործողությունների նպատակն է ազատե... Ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյան... Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակի Կրթությա... Ալիևը կրկին խոսել է խաղաղության օրակարգի առաջ... Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղ... Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 13-19-ը... Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության... Հեռախոսս իրենց համար հանրային ռադիո է․ Բագրատ... Կոտայքում հեղուկ գազի լցակայանի գործունեությո... Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի... Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իր... Հաշվի չի առնվում, թե ինչքան մարդ է ՀՀ-ից արտա... Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այց... Կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan