Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ և ծալովի դանակ
![](/timthumb.php?src=disc/21-05-24/6728afa78220c409728b1db1d036a386.jpg&w=450)
Մայիսի 20-ի ժամը 23-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները Արագածի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, նույն տրամաչափի 12 փամփուշտ և ծալովի դանակ:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նշանակվել է փորձաքննություն: