Մարմնամարզիկները մեկնել են Բուլղարիա
![](/timthumb.php?src=disc/21-05-24/264b9f3287c0e173c0744a0db0fce5ea.jpg&w=450)
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչները կմասնակցեն Բուլղարիայում կայանալիք «World Challenge Cup»-ին:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Մայիսի 21-27-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող «World Challenge Cup»-ի հերթական տուրում Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը և Էրիկ Բաղդասարյանը: