Իջևանի ոստիկանապետը իր ծառայողական մեքենայով փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1-ի նկարահանող խմբին․ Ագնեսա Խամոյան
![](/timthumb.php?src=disc/20-05-24/d4239a9f802e8580a9d349ed64ec86ab.jpg&w=450)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկվանից ոտնահարելով պատգմավորների բոլոր իրավունքները, ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մեր մուտքը Կիրանց, իբր աշխատանքներ են իրականացվում գյուղում և կողմնակի անձանց մուտքը արգելվում է։
Իսկ այսօր արդեն ոստիկանությունն(Իջևանի ոստիկանապետը), ինքն իր ծառայողական մեքենայով, ուշադրություն, ճանապարհի փակված հատվածով գաղտագողի փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1-ի նկարահանող խմբին։
Սա պարզապես խայտառակություն է, սա այն դեպքում, երբ ոչ միայն պատգամավորների, այլ նաև բազմաթիվ լրագրողների մուտքն է արգելված Կիրանց»։