Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ...

Ռուսաստանի հայտարարությունը կարող է լինել լավ կռվան միջազգային հարթակներում. Ռուբեն Մելքոնյան

Սա պատերազմ է Թուրքիայի կողմից ընդդեմ Հայաստանի եւ Արցախի, մինչ այդ Թուրքիան ընդգրկված էր այս ամենում երբեմն անուղղակի, երբեմն տարբեր աջակցությունների միոջցով, բայց հիմա նրա ներկայությունը ավելի քան ակնհայտ է, եւ դա արձանագրված է ոչ միայն թուրքական կողմից հնչող քաղաքական հայտարարություններում, այլեւ կոնկրետ ռազմական գործողություններով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Թուրքիան երկար ժամանակ է՝ ներգրավված է տարբեր կոնֆլիկտներ հրահրելու եւ այդ կոնֆլիկտները սրելու պրոցեսի մեջ տարբեր տարածաշրջաններում։ Հավանական էր, որ հաջորդ տարածաշրջանը, որտեղ պետք է ավելի ակտիվ երեւար Թուրքիայի ապակառուցողական քաղաքական ոճը Հարավային Կովկասն էր։ Նպատակը շատ ավելի գլոբալ է, այն վերաբերում է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին եւ իր քաղաքական կշիռը փոխելու եւ տարբեր տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային կոնֆլիկտներում որոշիչ դեր ունենալու եւ զավթողական, ծավալապաշտական իր նպատակները իրականացնելուն։ Դա նաեւ նպատակ ունի Թուրիքայի ռազմական ներկայության տարածումը աշխարհի տարբեր երկրներում։ Թուրքիան ռազմական ներկայությունը է փորձում ապահովել բազաների տեսքով, սկսած Սոմալիից, վերջացրած Կատարում, Լիբիայում, եւ բնական է, որ Հարավային Կովկասում նրա համար դա կենսական նշանակություն ունի»,– ընդգծեց թուրքագետը։

Թուրք–ադրբեջանական վերջին զորավարժություններից հետո, Ռուբեն Մելքոնյանն արձանագրում է, որ այդ զորավարժությունները նախատեսված սցենարի մի մաս էին կազմում, եւ փաստորեն այն զորքն ու զինտեխնիկան, որը զորավարժությունների ժամանակ հայտնվեց Ադրբեջանում, Նախիջեւանում եւ տարբեր տեղերում, հիմա հենց այդ տեխնիկան եւ ինստրուկտորներն են, որ մասնակցում են Արցախի դեմ պատերազմին։

«Այն՝ ինչ հիմա կատարվում է, սա ոչ միայն պատերազմ է Արցախի դեմ, այլեւ սա հակաահաբեկչական պատերազմ է՝ երկու առումով, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանն ահաբեկչական մտածողության պետություններ են եւ երկրորդ՝ Թուրքիան ու Ադրբեջանը այս ամենում ներգրավվել են ծայրահեղ իսլամիստ ահաբեկիչներին։ Աշխարհը սա պետք է դիտարկի ոչ միայն ինքորոշված Արցախի պայքար հանուն իր ազատության, այլեւ պայքար ընդդեմ ահաբեկչության»,– ասաց նա։

Թուրքիայի ներգրավվածությանն վերաբերյալ միջազգային հանրության արձագանքն, ըստ թուրքագետի, չեզոք, ընդունված տերմինալոգիայի շրջանակներում էր, իհարկե բացառություններ եւս կան։

«Նկատվում են փոփոխություններ այն երկրների կողմից, որոնք մոտիկից տեսել են թուրքական քաղաքականության հետեւանքները։ Կարող ենք առանձնացնել Հունաստանին, Կիպրոսին։ Մենք տեսանք նաեւ Ֆրանսիայի արձագանքը, չնայած նրան, որ դրանք ուղղակի կոչեր եւ հայտարարություններ էին, բայց այնուամենայնիվ որոշակի ոճային փոփոխություններ կան, որը հակազդեցություն է առաջացրել Թուրքիայում։ Կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրության համար ավելի հասանելի է դառնում, որ սա ահաբեկչական պատերազմ է եւ եթե քաղաքակիրթ աշխարհը իր առաջնահերթություն է հռչակել պայքար ահաբեկչության դեմ, ուրեմն այդ հայտարարությունները պետք է փոխեն իրենց ոճը եւ լինեն արագ, հասցեական եւ իրավիճակից բխող, եւ ոչ թե կանոնների շրջանակներում, անատամ»,– նկատեց Ռուբեն Մելքոնյանը։

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, թե Թուրքիայի քաղաքական հայտարարություններն անխոհեմ եւ վտանգավոր են, եւ դրանք մտահոգում են Ֆրանսիային, Ռուբեն Մելքոնայնը նշեց, որ առանց այդ էլ թուրք–ֆրանսիական հարաբերություններում բացասական զարգացումներ կային։

«Ֆրանսիան այն երկրներից է, որը վերջերս շատ մոտիկից ծանոթացավ թուրքական քաղաքական ապակառուցողական եւ ահաբեկչական քաղաքականության հերթական դրսեւորումների հետ։ Բնական է, որ թուրք–ֆրանսիական հարաբերությունների լարվածության այս ողջ սպեկտրի շրջանակներում արցախյան խնդիրը չէր կարող լինել այդ հարաբերությունների եւ հայտարարությունների օրակարգային հարցերից մեկը։ Սա նաեւ Ֆրանսիայի խնդիրն է, եւ ֆրանսիական հայտարարությունը նաեւ բխում էի իր շահերից, որովհետեւ այն՝ ինչ հիմա կատարվում է Արցախում եւ Հայաստանում, դա ուղղված է չէ միայն մեզ, դա ուղղված է քաղաքակիրթ աշխարհին, որը չի ընդունում հակամարդկային չափորոշիչները, որով առաջնորդվում են Ադրբեջանն ու Թուրքիան եւ իրենց դաշնակից ահաբեկիչներն ու նմանատիպ մոտեցումներ ունեցող պետությունները եւ ցավոք, այն պետությունները, որոնք լուռ, կամ անուղղակի, ուղղակի աջակցում են այս ամենին։ Ես վստահ եմ, որ մեր հանրությունը շատ լավ տեսնում է, թե որ երկրների զենքերով է այս ամենը տեղի ունենում, խոսքը գերժամանակակից զինտեխնիկայի մասին է եւ մեր առնվազն տարակուսանքը բախտակից Իսրայել պետությանը, որն ունենալով մեզ նման պատմություն, ենթարկվելով ցեղասպանությանն ու ռասիզմին, այսօր օգնում է ռասիստական, ցեղասպան պետությանը՝ զինտեխնիկայով, անօդաչու թռչող սարքերով, քաջ գիտակցելով, որ այդ պետության միակ թիրախը Հայաստանն ու Արցախն են»,– շեշտեց նա։

Ռուբեն Մելքոնյանը տարակուսելի է համարում նաեւ Վրաստանի արձագանքը։

«Խոսքն, իհարկե փախուստի մեջ գտնվող նախագահ Սահակաշվիլիի մասին չէ։ Ի դեպ, այսօր լինելու է ԵՊՀ գիտական խորհուրդի նիստ։ Նա ԵՊՀ պատվավոր դոկտոր է, ես արձագանքելով ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը, այսօր փորձելու եմ այդ հարցը բարձրացնել, որպեսզի համալսարանը զրկի նրան պատվավոր դոկտորի կոչումից, որովհետեւ նա աշխարհին հայտնի է իբրեւ թե դեմոկրատիայի համար պայքարով, բայց այսօր սատարում է ինքնորոշված ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնող երկու պետություններին»,– ասաց նա։

Թուրքագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանի երեկվա հայտարարությունը, Հայաստանի համար կարող է լինել նաեւ կռվան, որն ավելի համոզիչ կարող է մեր փաստարկները ներկայացնել միջազգային հարթակներում։

«Որ աշխարհը ֆիքսի՝ Թուրքիան ոչ թե միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները կրող պետություն է, այլ ահաբեկչական մտածողության պետություն, դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Ռուսաստանը իր փորձառությամբ ՝ սիրիական կոնֆլիկտի ժամանակ, շատ ավելի լավ է ճանաչում թուրքական գործելաոճը՝ ահաբեկիչներին ընդգրկելու իր քաղաքական ավանտյուրաներում։ Աշխարհը սրանով եւս մեկ անգամ պետք է հասկանա, որ Հայաստանը ահաբեկչության եւ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ պետություն է եւ մենք հիմա պայքարում ենք ահաբեկչության եւ ցեղասպանության դեմ՝ նաեւ հանուն ամբողջ քաղաքակիրթ աշխարհի»,– հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 1351 անգամ
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan