Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ունեցած Մեծ եղեռնը. Թուրքիայի քրդամետ կուսակցություն
![](/timthumb.php?src=disc/24-04-24/c7b8a246ccee1fc4d48f151df6b6b537.jpg&w=450)
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հայտարարություն է տարածել 1915-ի ապրիլի 24-ի 109-րդ տարելիցի կապակցությամբ։
Դրանում նշվել է․ «Այս հողերի և աշխարհագրության հնագույն ժողովուրդներից հայ ժողովրդի և մեր հայ քաղաքացիների հետ միասին հանգիստ և հավասար պայմաններում ապրելը ծայրաստիճան կարևոր է։ Միաժամանակ մեր աշխարհագրության մի մասը հանդիսացող Հայաստան պետության հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը և՛ ժողովուրդների անհրաժեշտությունն ու շահն է, և՛ կովկասյան տարածաշրջանում խաղաղաշինության ճանապարհը։
Որպես Անատոլիայի և Միջագետքի հնագույն ժողովուրդներ՝ ևս մեկ անգամ կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ունեցած Մեծ եղեռնը, այս մարդկային ողբերգությունը զգում ենք մեր սրտի խորքում, ևս մեկ անգամ ցավով և հարգանքով ենք հիշատակում այդ ընթացքում իրենց կյանքը կորցրածներին»։