Մենդին հրապարակել է լուսանկար Գվարդիոլայի հետ՝ #StayHome
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենժամեն Մենդին Ինստագրամում հրապարակել է լուսանկար թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։
«Երբ մեկուսացման ժամանակ փորձում են փախնել տանից, իսկ հայրդ դարձյալ բռնում է քեզ»,- գրառում է արել Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը՝ հորդորելով մնալ տանը։
Անգլիայում ևս կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված է կարանտին։