Հնդկաստանի կառավարությունը սոցցանցերին թույլ չի տա հրապարակել որեւէ տեղեկություն, որը կեղծ է համարում
Հնդկաստանի կառավարությունը սոցցանցերին թույլ չի տա հրապարակել որեւէ տեղեկություն, որը կեղծ է համարում: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով ՏՏ ոլորտում երկրի կանոնների վերաբերյալ առաջարկի նախագծին։
Մամուլի տեղեկատվական բյուրոյի (PIB) կամ կառավարության կամ համապատասխան գերատեսչության փաստերը ստուգելու լիազորված ցանկացած այլ գործակալության կողմից «կեղծ» ճանաչված ցանկացած տեղեկություն արգելվելու է:
Երբ տեղեկատվությունը կեղծ համարվի, սոցիալական մեդիա հարթակներից կամ այլ «առցանց միջնորդներից» կպահանջվի «խելամիտ ջանքեր գործադրել»՝ կանխելու օգտատերերի կողմից դրա «տեղադրումը, ցուցադրումը, վերբեռնելը, փոփոխելը, հրապարակելը, փոխանցելը, պահպանելը, չթարմացնելը կամ տարածելը»:
Հոկտեմբերին կառավարությունը հայտարարել էր, որ ստեղծվելու է հանձնաժողով, որը կքննարկի օգտատերերի բողոքները սոցիալական մեդիայի բովանդակության մոդերատորության որոշումների վերաբերյալ: