Ռամոս. Վստահ եմ, որ համաձայնության կգամ «Ռեալի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ
Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը վստահեցրել է, որ առաջիկայում նոր պայմանագիր կկնքի Արքայական ակումբի հետ:
«Հիանալի հարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարության հետ: Վստահ եմ, որ առաջիկայում համաձայնության կգամ «Ռեալի» հետ նոր պայմանագրի հարցում:
Այժմ մեր միակ խնդիրն Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում հաջող մրցելույթներն են»,- AS-ի հաղորդմամբ՝ ասել է Ռամոսը:
Ավելի վաղ իսպանական պարբերականները տեղեկացրել էին, որ «Ռեալի» ղեկավարությունը Ռամոսի բարձր աշխատավարձի պահանջով կարող է նոր պայմանագիր չառաջարկել 33-ամյա պաշտպանին: