Ռամոսն ու Պիկեն՝ Իսպանիայի օլիմպիական թիմի ընդլայնված կազմում
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ու «Բարսելոնան» պաշտպան Ժերար Պիկեն ընդգրկվել են Իսպանիայի օլիմպիական հավաքականի ընդլայնված կազմում Տոկիո-2020-ի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ակումբների դիրքորոշման մասին դեռ տեղեկություն չկա։
Հիշեցնենք, որ ֆրանսիական ՊՍԺ-ն ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին եւ բրազիլացի հարձակվող Նեյմարին արգելել էին մասնակցել Տոկոյի Օլիմպիական խաղերին։
Օլիմպիական մրցաշարը տեղի կունենա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։