Սերխիո Ռամոս. Մենք մտադիր ենք հաղթել Լա Լիգայում
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի անհաջողությունը Չեմպիոնների լիգայում։ Կիսաեզրափակիչում իսպանական ակումբը չհաղթահարեց Լոնդոնի «Չելսիի» արգելքը։
«Այո, մենք հիասթափված ենք, բայց ամեն ինչ ավարտված չէ։ Մեր պատմությունը հիմնված է հաղթանակների վրա, բայց «Ռեալը» միշտ բարձրացել է նաեւ պարտություններից հետո։Մնացել է Լա Լիգան, եւ մենք մտադիր ենք նվաճել տիտղոսը»,– Ինստագրամում գրել է իսպանացի պաշտպանը, որի պայմանագիրն ավարտվում է ամռանը։
Իսպանիայի առաջնության 34 տուրից հետո «Ռեալը» 74 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող «Բարսելոնան»։ Առաջատար «Աթլետիկոն» ունի 76 միավոր։