Շերը միացել է «Save Kessab» քարոզարշավին (լուսանկարներ)
Հայ-ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր, ծագումով հայ Շերը ( Շերիլին Սարգիսյան) միացել է «Save Kessab» քարոզարշավին և Twitter-յան իր պաշտոնական էջում աջակցություն է հայտնել բոլոր հայերին: Այս մասին հայտնում է Life News-ը:
«Save Kessab» քարոզարշավին միացել են բազմաթիվ աստղեր, ինչպիսին են Միշա Գալուստյանը, Վլադիմիր Սոլովյովը, Քիմ Քարդաշյանը, ԱՄՆ-ում հայնտի Blink 182 խմբի թմբկահար Տրևիս Բարկերը և այլ հայտնիներ:
Քիմ Քարդաշյանի քույրը Քլոե Քարդաշյանը գրել էր . «Իմ սիրտը կոտրվում է՝ փրկեք Քեսաբը»: