«SAVE KESSAB» քարոզարշավը մեծ թափ է առնում համացանցում
«SAVE KESSAB» քարոզարշավը մեծ թափ է առնում համացանցում, մասնավորապես՝ Twitter-ում և Instagram-ում: Այս մասին հայտնում է Social News Daily-ը:
Քարոզարշավին նաև միանում են նաև հայտնիներ, ինչպիսիք են Վլադիմիր Սոլովյովը, Քիմ Քարդաշյանը, ԱՄՆ-ում հայնտի Blink 182 խմբի թմբկահար Տրևիս Բարկերը, ով Instagram-ի իր էջում գրել է. «Դադարեցրեք ցեղասպանությունը՝ փրկեք Քեսաբը: Ես ունեմ բազում հայ ընկերներ, որոնց ես սիրում, աջակցում եմ, և նրանք իմ ընտանիքն են»:
Փոխանցվում է, որ քարոզարշավին աջակցողները դիմում են նաև քաղաքական գործիչներին և հայտնիներին, որպեսզի նրանք էլ սկսեն աջակցել այս ծրագրին: