Միշա Գալուստյանը միացել է «Save Kessab» քարոզարշավին
Արմատներով հայ հայտնի դերասան, շոումեն, կոմիկ Միշա Գալուստյանը միացել է «Save Kessab» քարոզարշավին: Այս մասին հայտնում է novostink.ru-ն:
Փոխանցվում է, որ Միշան ակտիվորեն համացանցով տարածում է Սիրիայում տիրող իրավիճակները:
Հիշեցնենք, որ «Save Kessab» քարոզարշավին միացել են բազմաթիվ հայտնիներ, ինչպիսիք են Վլադիմիր Սոլովյովը, Քիմ Քարդաշյանը, ԱՄՆ-ում հայնտի Blink 182 խմբի թմբկահար Տրևիս Բարկերը և այլ հայտնիներ:
Հիշեցնենք նաև, որ մարտի 21-ի առավոտյան սիրիական ընդդիմության ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները չորս կողմից գրոհել են հայաբնակ Լաթաքիա նահանգի վրա: Նրանք Լաթաքիա են մուտք գործել Թուրքիայի տարածքից:
Սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի հայերը համայն աշխարհի հայությանը դիմել են կոչով՝ խնդրելով նրանց դիմել իրենց երկրի իշխանություններին, ՄԱԿ-ին կամ այլ կառույցների՝ տվյալ խնդրին միջամտելու համար: