Ո՞ւր են նայում ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը. հայտնի ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Քեսաբի դեպքերին
Հայտնի ռուս հեռուսուատալրագրող Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Սիրիայի Քեսաբ քաղաքի հայերի խնդրին:
«Ո՞ւր են նայում ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը»,- գրել է նա Twitter-յան իր միկրոբոլգում:
«Եթե միջազգային հանրությունը չնկատի, թե ինչպես են գնդակահարում հայերին, ապա կարելի է քշել այդ գարշելի ՄԱԿ-ին և այլ կազմակերպություններին»,- հավելել է Սոլովյովը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան սիրիական ընմդդիմության ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները չորս կողմից գրոհել են հայաբնակ Լաթաքիա նահանգի վրա: Նրանք Լաթաքիա են մուտք գործել Թուրքիայի տարածքից:
Սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի հայերը համայն աշխարհի հայությանը դիմել են կոչով՝ խնդրելով նրանց դիմել իրենց երկրի իշխանություններին, ՄԱԿ-ին կամ այլ կառույցների՝ տվյալ խնդրին միջամտելու համար: